ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի 28-ին կամ 29-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ գրում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի անանուն աղբյուրներին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ցանկանալով ուժեղացնել Ռուսաստանի միակ ռազմական ֆորպոստը Միջին Արևելքում, պատրաստվում է միայնակ ռմբակոծել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը Սիրիայի տարածքում, եթե ԱՄՆ-ը մերժի իր առաջարկը՝ միանալ ուժերին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Նյու Յորք է ժամանել՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպելու համար՝ ինչպես գրել է Instagram-ի իր էջում։
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ կողմից իրականացվում է «Հիշողություններ ֆրոնտից...» ծրագիրը։ Այն նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին և պատերազմի մասնակից վետերաններին։
Եգիպտոսը Ֆրանսիայից կգնի երկու ուղղաթիռակիր «Միստրալներ»՝ հաղորդել է Reuters-ը: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ ալ Սիսին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «սկզբունքային համաձայնության են եկել և պայմանավորվել են նավերի ձեռքբերման պայմանների մասին»:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...